Տպել
18.06.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանին
1 / 2

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, պատվիրակության անդամներ Գեւորգ Գորգիսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը հունիսի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ:

Առաջին աշխատանքային օրը պատվիրակության ղեկավարն ու անդամները մասնակցել են քաղաքական խմբերի նիստերին, որտեղ ներկայացվել են Եվրախորհրդարանի` վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ու դրանց քաղաքական խմբերի մասնակցությունը:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ վեհաժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված տասը զեկույցները վերաբերել են աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին, պաշտպանության եւ անվտանգության խնդիրներին:

Գիտության եւ տեխնոլոգիաների մշտական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում վեց զեկույց էր, մասնակցել է Գեւորգ Գորգիսյանը:

Պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանը տեղեկացրել է, որ Տնտեսության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անդրադարձ է կատարվել ոլորտի անվտանգությանը վերաբերող ութը զեկույցների:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ու անդամները մասնակցել են նաեւ Քաղաքական եւ Անվտանգության քաղաքացիական չափման հարցերի հանձնաժողովների նիստերին:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ՆԱՏՕ ԽՎ հարթակները փորձել է օգտագործել ԼՂ հիմնախնդրի առնչությամբ: Հայկական պատվիրակությունը համարժեք պատասխան է տվել:

Հունիսի 2-ին հայ խորհրդարանականները մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ լիագումար նիստին, որի ընթացքում Վիկտոր Ենգիբարյանը բարձրացրել է կիբեռանվտանգության վերաբերյալ հարցեր:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ եւ առաջին անգամ ԽՎ-ի աշխատանքներին մասնակցող մյուս պատվիրակություններին ընդունել է ՆԱՏՕ ԽՎ նախագահ, բրիտանացի պատգամավոր Մադլեն Մունը, ով ներկայացրել է իր տեսակետները վեհաժողովի աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, ապա լսել պատգամավորների կարծիքները: Հանդիպմանը մասնակցել եւ ելույթ է ունեցել ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...