National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.01.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
17.06.2019
Նախատեսվում է սահմանել պետական տուրքի նոր դրույքաչափեր
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 17-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել հարկային փաթեթի եւ գովազդի մասին նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկությունները:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է հանրապետության բոլոր համայնքներում, բացառությամբ Երեւանի, այն տոտալիզատորին, որն առնվազն 30 մլն դրամի չափով ներդրում կանի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ թույլտվություն տալ տվյալ մարզական ենթակառուցվածքի վրա երկու տարի ժամկետով տեղադրել սեփական արտաքին գովազդային վահանակը, ինչպես նաեւ այն կոչել իր անունով:

Համաձայնելով, որ համայնքների մարզական ենթակառուցվածքներն անմխիթար վիճակում են՝ ելույթ ունեցողները նշել են, որ առաջարկը խնդրի լուծմանը չի նպաստում: ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանին առաջարկել է հանդես գալ առանձին օրենսդրական նախաձեռնությամբ, որտեղ հստակ նշված կլինեն խնդրի լուծման ուղիները: Քննարկման արդյունքում պատգամավորը տվել իր համաձայնությունը խնդրո առարկայի վերաբերյալ:

Հանձնաժողովականները կողմ են քվեարկել պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի առաջարկությանը, որով արգելվում է խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ քննարկումների արդյունքում սահմանվել են պետական տուրքի նոր դրույքաչափեր: Ըստ այդմ՝ գլխամասային առեւտրային բանկերի տարեկան պետական տուրքի չափը սահմանվում է 8 միլիոն դրամ, մասնաճյուղերի համար՝ 1 միլիոն դրամ: Գրավատները առաջին տարվա համար կմուծեն 1.5 միլիոն դրամ, հետո՝ 2 միլիոն դրամ: Փոխանակման կետերի տարեկան տուրքի չափն առաջին տարվա համար 500 հազար դրամ է, հետո՝ 1 միլիոն:

Կառավարությունն ակցիզային հարկի հարկման տարեկան 4% փոխարեն առաջարկում է սահմանել 3% դրույքաչափ:

Քննարկվել եւ ընդունվել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի ներկայացրած մի շարք առաջարկություններ:

Եզրափակելով՝ Բաբկեն Թունյանը նկատել է, որ եռամսյա քննարկումների արդյունքում բարելավվել են հարկային փաթեթի բազմաթիվ դրույթներ:


27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-սիրիական  հարաբերությունների ...

27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի  հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի  17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS