Տպել
17.06.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

Հունիսի 17-ին հրավիրված նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Օրենքի 32-րդ հոդվածով կարգավորվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ եւ պետական կառավարման համակարգի մարմիններ դիվանագետների գործուղման իրավահարաբերությունները: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի՝ վերոնշյալ դրույթի գործնական կիրառման արդյունքում առաջացել է կարգավորման առարկայի ընդլայնման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով, որ ԱԳՆ-ից Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի աշխատակազմեր գործուղման դեպքերը կարգավորված չեն: Նման գործուղումների անհրաժեշտությունը պայմանավորված է վերոնշյալ աշխատակազմերում դիվանագիտական ծառայությանը բնորոշ լիազորությունների իրականացման դեպքերի առկայությամբ:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...