ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 17-ին ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ Ահմադ բին Մուհամադ ալ-Ջարուանին, որը Հայաստան է ժամանել` մեր երկրին այս կառույցին անդամակցելու առաջարկ ներկայացնելու առաքելությամբ:
Նրա խոսքով` Հայաստանը ճանաչված է որպես խաղաղասիրական եւ հանդուրժողականությունը հարգող երկիր ու անդամակցությունը Համաշխարհային խորհրդին նոր հնարավորություններ կստեղծի այս գաղափարների միջազգային տարածման համար: Շուրջ 50 անդամ ունեցող այս կառույցի գործունեությունը հիմականում անդրադառնում է սոցիալական եւ մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության եւ անդամակցության առաջարկի համար` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրի համար հոգեհարազատ են այն ուղղությունները, որոնցով զբաղվում է Համաշխարհային խորհուրդը: Նրա խոսքով` խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են, ուստի կառույցի գործունեությունը մեզ համար դրական ուղերձներ է պարունակում:
Կողմերն անդրադարձել են հետագա համագործակցության հնարավորություններին ու ձեւաչափերին, պայմանավորվել երկխոսությունը դարձնել շարունակական:
Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամաբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախա...
Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, ...
Սերգեյ Բագրատյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ ԵՊՀ ուսանողների հանդիպման առանցքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատմանը եւ սահմանագծմանը վերաբերող հարցերն էին: Պատգամավորը նշել է, որ համապատասխան աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի երկու ե...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում եր...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ: Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ը...