Տպել
14.06.2019
Քննարկվել են անտառային տնտեսությունների կառավարմանը վերաբերող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից անտառների արդյունավետ կառավարման հարցերով աշխատանքային խումբը` ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի նախագահությամբ, հունիսի 14-ին հրավիրած քննարկմանն անդրադարձել է անտառային տնտեսությունների կառավարմանը, ոլորտի օրենսդրական բացերին եւ դրանց համալիր լուծման ուղղություններին: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտը համակարգող պետական եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ անկախ փորձագետներ:
 
Օրակարգում ոլորտի կարգավորումների առաջնահերթությունների ամրագրումն էր, բարձրաձայնած հարցերի ուսումնասիրությունը եւ հետագա թեմատիկ քննարկումների պլանավորումը:
 
Աշխատանքային խմբի ղեկավար Մերի Գալստյանը ներկայացրել է ոլորտում բարեփոխումների հիմնական ուղղությունները, անդրադարձել անտառների վերականգնման, ինստիտուցիոնալ հզորությունների ամրապնդման եւ կատարելագործման ռազմավարական ուղիներին, գործիքային վերազինմանը, անտառային գիտության ու կրթության ապահովմանը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ անտառակառավարման պլանների մշակմանը:
 
Մասնակիցներն անդրադարձել են անտառների վերահսկողության մեխանիզմներին, ծառահատումներին, անտառային տարածքների ավելացմանը, հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող խնդիրներին, նշելով, որ ցանկացած հարց համապարփակ քննարկման անհրաժեշտություն ունի:
 
Մերի Գալստյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները` նշելով, որ աշխատանքային խմբի ձեւավորման նպատակն է ստեղծել խորհրդատվական հարթակ, որտեղ մասնագետները կարող են ներկայացնել առկա հիմնախնդիրները, վերլուծությունները` նպաստելով օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...