Տպել
14.06.2019
Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Գերմանացի պատգամավորները ծաղիկներ եւ ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: