Տպել
14.06.2019
Երեւանում կայացել է «Եվրոպական ինտեգրացիա: Էստոնական փորձն ու դասերը» թեմայով սեմինար-քննարկումը
1 / 7

Հունիսի 14-ին Երեւանում կայացել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԵՄ խորհրդարանի Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ ալյանս խմբակցության համատեղ ջանքերով կազմակերպված՝ «Եվրոպական ինտեգրացիա: Էստոնական փորձն ու դասերը» թեմայով սեմինար-քննարկումը:

Բանախոսների թվում էին ԵՄ խորհրդարանի անդամ, Էստոնիայի նախկին պաշտպանության նախարար Հաննես Հանսոն, Արեւելյան գործընկերության ծրագրում Էստոնիայի հատուկ պատվիրակ եւ Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի ղեկավար Յաան Ռայնհոլդը, Էստոնիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նախկին ղեկավար Հաննես Ռումը, Հայաստանում եւ Վրաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Կաի Կաարելսոնը, տեղական ինքնակառավարման եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ Անդո Կիվիբերգը եւ Յաան Կելդերը:

Հյուրերը ներկայացրել են եվրոպական ինտեգրման էստոնական փորձը, գործընթացի ազդեցությունը երկրի տնտեսական եւ տարածքային զարգացման, արտաքին քաղաքական հարաբերությունների, անվտանգային միջավայրի վրա, քննարկվել են նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրում եւ եվրոպական ինտեգրման գործընթացում Եվրոպական խորհրդարանի դերին առնչվող մի շարք հարցեր: