National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
14.06.2019
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների միջեւ համագործակցության շարունակական զարգացումը եւ նշել, որ նմանօրինակ փոխայցելությունները նոր մակարդակի են բարձրացնում խորհրդարանական երկկողմ շփումների որակը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս հակամարտությունը զուտ տարածքային վեճ չէ, այլ այնտեղ բնակվող ժողովրդի ճակատագրի հարցն է՝ մարդու իրավունքների լիարժեք իրացման տեսնակյունից: Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար հենց վերոնշյալ արժեհամակարգի տրամաբանությունից է բխում Արցախի կարգավիճակին եւ անվտանգությանը վերաբերող հարցերի լուծումը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Արցախի լիարժեք ներգրավումը բանակցային գործընթացում՝ կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունների արդյունավետության բարձրացման համար:

Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Երեւանում է, Ստեփանակերտում եւ Բաքվում՝ հույս հայտնելով եվրոպական գործընկերների աջակցության առնչությամբ` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կառուցողական տրամաբանության իրացման ուղղությամբ:

Կողմերն անդրադարձել են նաեւ բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ապահովման հարցերին: Ռուբեն Ռուբինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից շփման գծում շարունակական խախտումները եւ սադրիչ գործողությունները, որոնք պարբերաբար հանգեցնում են մարդկային կորուստների, իրավիճակի լարման՝ ձեւավորելով բանակցային գործընթացի համար ոչ նպաստավոր միջավայր:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում հանձնաժողովի նախագահը նաեւ կարեւորել է պետական մակարդակով ռազմատենչ հռետորաբանության, գործնական առումով կարմիր գծեր սահմանելու քաղաքականության բացառումը՝ բնութագրելով դրանք որպես ապակառուցողական քայլեր՝ խաղաղության համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ հետագա փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS