National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.03.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
14.06.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ներկա այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերություններին: Արարատ Միրզոյանի խոսքով` ԳԴՀ վերջերս կատարած իր պաշտոնական այցը, ինչպես նաեւ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարության միջեւ հանդիպումները բազմաթիվ նոր ծրագրերով կհագեցնեն Հայաստան-Գերմանիա փոխհարաբերությունների օրակարգը: Դրանցում օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով, որոնք շարունակական բնույթ կկրեն:

Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել գերմանական կողմին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանն ուղղված ջանքերի համար` ակնկալելով, որ դրա իրականացման փուլում Գերմանիան նույնպես ակտիվ դերակատարում կունենա: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների` ԵՄ մուտքի թույլտվության ազատականացման խնդրին` արձանագրելով, որ հասունացել է գործնական քայլեր կատարելու ժամանակը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թոմաս Օպերմանն առանձնացրել է երեք հանգամանք, որոնք պայմանավորում են Հայաստանի հետ կապերի խորացման Գերմանիայի հետաքրքրվածությունը. 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործած ոճրագործությունների վերաբերյալ 2016 թվականին Բունդեսթագի ընդունած բանաձեւը, Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը, որն իր դրական արձագանքն ունեցավ Եվրոպայում, եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի այցը Երեւան: «Մենք մեծ համակրանք ենք տածում Հայաստանի նկատմամբ եւ պատրաստակամ ենք ամրապնդելու երկկողմ հարաբերությունները»,-ասել է Բունդեսթագի փոխնախագահը:

Ազգային ժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք ընթանում եւ իրականացվելու են ամենատարբեր ոլորտներում: «Մենք հաստատակամ ենք հետեւողականորեն զարգացնելու ժողովրդավարական արժեքները եւ ժողովրդավարությունը մեզանում այլեւս հետընթաց չի ունենալու»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը` ընդգծելով, որ միայն նման ոճրագործությունների ճանաչմամբ ու դատապարտմամբ հնարավոր կլինի կանխարգելել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

ԱԺ նախագահը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակելու ներդրում ունենալ միջազգային անվտանգության գործընթացներում` մասնավորապես անդրադառնալով Աֆղանստանում հայ խաղաղապահների արդյունավետ համագործակցությանը գերմանական հրամանատարության հետ:

Տեղեկացնելով, որ ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակության այցը տարածաշրջանային է` Թոմաս Օպերմանը նշել է, որ իրենց նպատակներից է նաեւ ծանոթանալ առկա հակամարտությունների լուծման կողմերի մոտեցումերին, նպաստելու երկխոսության ու խաղաղության մթնոլորտի հաստատմանը:

«Աշխարհում առկա բոլոր հակամարտություններին պետք է նայել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մարդկանց ազատ ապրելու իրավունքը չպետք է պայմանավորված լինի որեւէ իշխանության քաղաքական նկրտումներով»,-ասել է խորհրդարանի ղեկավարը: Նրա խոսքով` Ադրբեջանում հնչող ռազմատենչ հռետորաբանությունը ի չիք է դարձնում միջազգային բանակցային ջանքերը:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հեռանկարներին, կարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը, երկու երկրների տարածաշրջանային փոխգործակցությունը:


02.03.2021
ԱԺ պատգամավորների հայտարարությունները
Ազգային ժողովի մարտի 2-ի նիստում ԱԺ պատգամավորների հայտարարությունները «Մենք չպետք է մեր ոչ հողեղեն ցանկությունները միամտաբար գերտերությունների արտաքին քաղաքականության օրակարգին պարտադրենք եւ չպետք է հիմարաբար չնկատելու տանք հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը երկու...

02.03.2021
ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության ու այլ հանձնաժողովների նիստեր անցկացվեցին
Մարտի 2-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության,  Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը: Քա...

02.03.2021
Խորհրդարանի խոսնակը հանդիպեց ԱՄՆ դեսպանի եւ ԱՄՆԶԾ ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին եւ Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանին: Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրեց կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ...

02.03.2021
Բանավեճ՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի քննարկման ընթացքում
Մարտի 2-ին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի քննարկման ժամանակ պատգամավորներից ոմանք անդրադարձան ներքաղաքական իրավիճակին: Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին. «Ես օրակարգի հետ կապված մի բան եմ ուզում ասել: Հարգարժան խորհրդարան, եթե նկատել եք, երկրո...

02.03.2021
Կներդրվի վարչական վարույթների իրականացման էլեկտրոնային համակարգ
Գործադիրն առաջարկում է հարկային մարմնում ներդնել վարչական վարույթների իրականացման էլեկտրոնային համակարգ: Այս եւ մի շարք այլ փոփոխություններ են առաջարկվում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Նոր համակարգի ներդրմամբ նախատեսվում է առկա աշխատանքային ռեսուրսների առավել արդյունավետ ...

02.03.2021
Հարկ վճարողը կհամարվի պատշաճ ծանուցված անձնական էջ մուտք գործելու պահին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ հարկային օրենսգրքում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Նախատեսվում է կարգավորել էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթերի ծանուցման ընթացակարգը: Հետայսու պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղ...

02.03.2021
ՀՀ-ում ԵՄ դեսպանը խոսեց Սյունիքի մարզում ծրագրերի մասին
Մարտի 1-ին տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ-ում հայկական  պատվիրակության նորանշանակ ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի եւ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ շեշտելով վերջինի լիարժեք կիրարկման կարեւոր...

02.03.2021
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում ԱԺ պատվիրակության ելույթների կարմիր թելը եղել է գերիների խնդիրը
Փետրվարի 24-26-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ձմեռային առցանց նստաշրջանի ընթացքում ԱԺ պատվիրակությունը եղել է ամենաակտիվներից մեկը: Պատվիրակության անդամներն ունեցել են 8 ելույթ, որոնք վերաբերել են արցախյան վերջին  պատերազմի հետեւանքներին եւ ռազմագերիների հարցին: «Մեր ելույթների կարմիր թելը եղել է գերին...

02.03.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության  մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորմ...

02.03.2021
ԱԺ հայտարարության նախագիծը կքննարկվի փակ նիստում
Ազգային ժողովը մարտի 2-ին հերթական նիստում ընդունած որոշման համաձայն՝ փակ նիստում կքննարկի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի ներկայացրած «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչ...

02.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը խորհրդարանը չի քննարկի
Ազգային ժողովի մարտի 2-ին հրավիրած նիստերի աշխատանքի սկզբում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ  հերթական նիստերի օրակարգում ընդգրկված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի  ընտրության հարցի քննարկումը հետաձգվում է: «Քիչ առաջ ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS