Տպել
13.06.2019
Քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը հիմնովին բարեփոխելու հարցը
1 / 3

Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որը հեղինակել է ՀՀ Կառավարությունը: 
 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության  եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ  ոչ միայն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ տեսակետներին ծանոթանալու անհրաժեշտություն կա,  այլ նաեւ կարիք` հիմնովին վերանայելու օրենքը՝ լսելով ինչպես  մասնագետների, այնպես էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների  առաջարկները:

Քննարկմանը մասնակցող փաստաբանները ներկայացրել են իրենց առաջարկներն ու կարծիքներն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի, եւ գործող օրենքում  անհրաժեշտ այլ հիմնարար  փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել հետագայում շարունակել քննարկումները, եթե կլինի դրա անհրաժեշտությունը: