ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախագահությամբ, հունիսի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Ներկայում օրենքի պահանջները տարածվում են 100 հազարից 10 մլն ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի վրա: Այդ սահմանաչափը գերազանցող վարկերի դեպքում առաջանում են խնդիրներ՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը եւ այլ անհրաժեշտ տեղեկությունները պայմանագրում չներառելու արդյունքում: Ներկայացված նախագծի ընդունումն, ըստ բանախոսի, հնարավորություն կտա ապահովելու վարկառուների իրավունքների պաշտպանությունը օրենքի շրջանակներում՝ անկախ վարկի գումարի չափից:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացություն եւ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացրել է պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: Նրա հաղորդմամբ՝ ծրագրով հաստատված 25 հաշվեքննությունից 19-ը ավարտված են, 2-ը կասեցված, իսկ 4-ի մասով աշխատանքները շարունակվում են:
Հաշվեքննությունների շրջանակը եղել է բավականին ընդգրկուն եւ ներառել է սոցիալական ապահովության, առողջապահության, էներգետիկայի, բնապահպանության, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, տնտեսական զարգացման, միջազգային համագործակցության եւ այլ ոլորտները: Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատն առաջնորդվել է ISSAI 20 ստանդարտներով նախատեսված թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներով, ինչպես նաեւ հետեւել է «քաղաքական չեզոքության» պահանջներին: Ըստ Լեւոն Յոլյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը 2019 թ. մայիսի 3-ին ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն 2017-2019թթ. իրականացված հաշվեքննությամբ արձանագրված նյութերով դատախազական մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ:
Հանձնաժողովն առաջարկել է տարեկան հաղորդումն ընդգրկել 2019 թվականի hունիսի 18-ին գումարվող ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համառոտ ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նշվել է, որ հաշվետու տարում ապահովվել է մակրոտնտեսական կայունություն եւ գրանցել 5.2% տնտեսական աճ, որը տարածաշրջանում ամենաբարձրերից է եղել:
ՀՀ ԱԺ բոլոր հանձնաժողովներում մանրամասն քննարկված «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը, որում ամփոփված է նշված ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների, ծախսերի տվյալների նկարագիրը: Այն ընդունվել է ի գիտություն:
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:
Քննարկվել են Սեւանա լճին վերաբերող խնդիրներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի եւ ԱՄՆ ՄԶԳի հետ համատեղ Սեւան քաղաքում հունիսի 13-ին կազմակերպել էր «Սեւանա լիճ՝ հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով աշխատանքային խորհրդակցությո...
Քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը հիմնովին բարեփոխելու հարցը
Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որը հեղինակել է ՀՀ Կառավարությունը: ԱԺ մարդ...
Հայաստանում Մեքսիկայի արտակարգ եւ լիազոր դեսպանին ընդունել են Լենա Նազարյանը եւ բարեկամական խմբի անդամները
Հունիսի 13-ին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին: Դեսպանը գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը հաջող...
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածուի հետ
Հանրապետության նախագահի կողմից առաջադրված ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ հունիսի 13-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները: Թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունը, մանրամասնել պատկերացումները՝ ՍԴ դատավորի գործունեության վերաբերյալ: Վահե Գրիգորյանը...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ
Հունիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագ: Պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիկսդագի լիագումար նիստին, որի ընթացքում շվեդ պատգամավորները ողջունել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ հայկական խորհրդարանի ներկայացուցիչն...