Տպել
12.06.2019
Քննարկվել են եկամտահարկի համահարթեցմանն առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 12-ին աշխատանքային-մասնագիտական քննարկման ընթացքում անդրադարձել է եկամտահարկի համահարթեցմանն առնչվող հարցերի:

ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների փաթեթով նախատեսվել է շահութահարկի բեռի նվազում՝ 20 տոկոսի փոխարեն սահմանվում 18 տոկոս, ինչը երկարաժամկետ հատվածում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավելի տնտեսական աճի: Եկամտահարկը սահմանվում է 23 տոկոս, որը տարեցտարի կնվազի մինչեւ 20 տոկոսի:

Ակնկալվում է տարվա կտրվածքով արտահանման 0,8 տոկոս աճ, ներդրումների աճը կկազմի 1,5 տոկոս: Ընդհանուր տնտեսական աճը նախատեսվում է 5,6 տոկոս:

Քննարկվող հարցի առնչությամբ իրենց տեսակետներն են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Արման Պողոսյանը եւ Արմեն Հայրապետյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը, տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը, Հովհաննես Ավետիսյանը, Մհեր Փարվանյանը, «Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր Վահրամ Սողոմոնյանը, տնտեսագետներ Արմեն Գրիգորյանը, Թադեւոս Ավետիսյանը, Սուրեն Սահակյանը, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ նմանօրինակ աշխատանքային քննարկումները կլինեն շարունակական: