National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.6.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.06.2019
Քննարկվել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները եւ աշխատանքային օրենսգրքում լրացումը
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը:

Հիմնական փոփոխությունները ներկայացրել է ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: Գործող օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու պարագայում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի նաեւ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու օրենքով սահմանված բոլոր իրավունքներից:

Կառավարության տեսակետը հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ նշելով, որ կառավարությունն առաջարկում է ըստ ընտանիքի անապահովության թիրախավորել խնդիրները եւ նպատակային ծրագրերով լուծել հարցերը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը նպատակ ունի խթանելու կրթության զարգացումը: Նա առաջարկել է գործընկերներին տալ դրական եզրակացություն եւ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ ներկայացնել:

Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը: Ըստ հեղինակի՝ այն հնարավորություն կտա որոշակիորեն ավելացնել անկանխիկ շրջանառության ծավալը մանրածախ առեւտրում եւ ծառայությունների ոլորտում, ինչը կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատմանը եւ բյուջեի մուտքերի ավելացմանը, ինչպես նաեւ կզարգացնի անկանխիկ առեւտրի մշակույթն ու կվերացնի այն արատավոր պրակտիկան, երբ աշխատավարձի մնացորդային հատվածը, որը պետք է վճարվի մանրադրամներով, չի վճարվում քաղաքացուն: Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել 10 եւ ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատավարձի վճարումը անկանխիկ եղանակով: Պատգամավոր Արման Բոշյանն առաջարկել է վերոնշյալ կարգավորմանը բացառություն սահմանել այն դեպքում, երբ աշխատողը գրավոր դիմել է կանխիկ եղանակով ստանալու համար: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են առաջարկը:

Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ գործադիրն առաջարկում է համակարգի ներդրման փուլային տարբերակ: Կառավարությունը գտնում է, որ առայժմ պետք է ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից եւ դրա դրույթներին անդրադառնալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվող ու առաջիկայում ԱԺ քննարկմանը ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակում:

Հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, անդրադառնալով նախագծի ռիսկերին եւ իր մտահոգությունները հայտնելով, գաղափարը ողջունելի է համարել: Պատգամավորն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախաձեռնությանը:

Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ ստացել դրական եզրակացություն:


12.06.2019
Հանդիպումներ Շվեդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ: Կողմերն ընդգծել են, որ 2018 թ. ապրիլի հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել:...

12.06.2019
Քննարկվել են եկամտահարկի համահարթեցմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 12-ին աշխատանքային-մասնագիտական քննարկման ընթացքում անդրադարձել է եկամտահարկի համահարթեցմանն առնչվող հարցերի: ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների փաթեթով ն...

12.06.2019
Խորհրդարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 12-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Հյուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների տեսակետներին: Ռոզարիա Պուլյիզին ներկայա...

12.06.2019
Քննարկվել են ՏԻՄ-երին, գյուղատնտեսության, բնապահպանության եւ էկոնոմիկայի ոլորտներին 2018 թ. ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարազդատ Կարապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմիններին, գյ...

12.06.2019
Խորհրդարանում շարունակվել են բյուջետային քննարկումները
Հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Մխիթար Հայրապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվել է 2018 թվականին ՀՀ պ...

12.06.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հունիսի 12-ին հանդիպել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ: Ծանոթացնելով իր կենսագրական տվյալներին՝ թեկնածուն ներկայացրել է թե ինչպիսի գործունեություն կիրականացնի այդ պաշտոնում ընտրվելու դեպքում: Նա պատասխանել է պատգամավորն...

12.06.2019
ԲԴԽ անդամի թեկնածուի հետ հանդիպել են «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Գրիգոր Բեքմեզյանի հետ հունիսի 12-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները: Ներկայացնելով իր կենսագրականն ու աշխատանքային ուղին՝ թեկնածուն անդրադարձել է ԲԴԽ-ի գործո...

12.06.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուփսալա
Հունիսի 11-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում մեկնել է Ուփսալա քաղաք, որտեղ նախ այցելել է Ուփսալայի համալսարանի գրադարան: Ուփսալայի համալսարանի փոխնախագահ Անդերս Մալմբերգը եւ գրադարանի տնօրեն պրոֆեսոր Լարս Բուրմանը հայկական պատվիրակությանը ծանոթացրել են գրադարանում ...

12.06.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

12.06.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ եթեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ժամը 11:00-ին տեղի ունենալիք աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

12.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am