Տպել
11.06.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

Հունիսի 11-ին տեղի ունեցած ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Լիլիթ Մակունցի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություների մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորող վարձու աշխատողի ուսման համար վճարված գումարի չափով, բայց ոչ ավել, քան համապատասխան տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը: Նախատեսվում է գումարը վերադարձնել ուսումնական տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ տվյալ ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի շեմը հաղթահարելու դեպքում: Հեղինակների խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ է հետապնդում խրախուսել ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատելու եւ օգտվելու եկամտային հարկը՝ որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Օրենսդրական նախաձեռնությունը նաեւ կխրախուսի երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում կդաստիարակի աշխատելու եւ միաժամանակ հարկ վճարելու  մշակույթ: Ըստ հիմնական զեկուցողի՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման վերաբերյալ նմանատիպ օրենսդրական կարգավորումներ առկա են մի շարք երկրներում:

Հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից, քանի որ եկամտային հարկի գումարների վերադարձման արդյունքում կպակասեն ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները, նաեւ՝ գործող հարկային օրենսդրությամբ կրթության ոլորտի համար արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ: Փոխնախարարը հավելել է, որ ցանկացած հարկային արտոնության առաջացնում է չարաշահումների ռիսկեր:

Հանձնաժողովի նախագահը եւ անդամները ողջունել են նախաձեռնությունը՝ այն համարելով ուսանողակենտրոն: Հաշվի առնելով նախագծի լրամշակված տարբերակում ներկայացված փոփոխությունները՝ նրանք հորդորել են հեղինակներին հետ վերցնել այն՝ վերախմբագրելու նպատակով:

Քվեարկությունից առաջ հեղինակները հարցը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել են:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր: Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ առաջարկը պաշտպանում են Հայաստանի կինոգործիչները:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքով ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ կինոյի միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 28-ին եւ այդ շրջանակում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժեւորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում: Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ը նշվում է որպես Ոստիկանության օր: 
  
Պատգամավորները քննարկել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) աջակցությամբ հանձնաժողովի կողմից հետօրենսդրական վերահսկողություն իրականացնելու հարցը: Հանձնաժողովը որոշել է՝ որպես պիլոտային ծրագիր, առաջին անգամ հետօրենսդրական վերահսկողություն իրականացնել 2012 թվականին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների կատարման ընթացքի վերաբերյալ:


11.06.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի թագավորի հետ
Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հունիսի 11-ին խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ: Հանդիպմանը հետեւել է 30 րոպե տեւողությամբ առանձն...

11.06.2019
Քննարկվել են ջրօգտագործմանը, աղբահանությանը վերաբերող նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 11-ին հրավիրած նիստում՝ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենք...

11.06.2019
Քննարկվել են առողջապահության եւ սոցիալական ոլորտներին 2018 թ. պետական ֆինանսական հատկացումների կատարողականները
Հունիսի 11-ին  ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է  «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վ...

11.06.2019
Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են անշարժ գույքի կադաստրի եւ քաղաքաշինության ոլորտների կատարողականները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 11-ին շարունակվել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ներկայացվել են անշարժ գույքի կադա...

11.06.2019
Հայաստանի խորհրդարանի այգին հարստացել է նոր ծառատեսակով
Հայաստանի խորհրդարանի այգին հարստացել է նոր ծառատեսակով` սեկվոյայով: Հունիսի 11-ին ԱԺ այգու հանրային հատվածում կազմակերպված ծառատունկի նախաձեռնողը վիրաբույժ- ուռուցքաբան Վահագն Համբարձումյանն էր, ով կրթությունը ստացել ու աշխատել է ԱՄՆ-ում եւ այժմ հայրենիք վերադառնալով`  իր հետ բերել է...

11.06.2019
Քննարկվել են հայ-տաջիկական համագործակցության օրակարգային հարցերը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իմմոմուդին Սատորովին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին եւ զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները գոհունակությամբ ընդ...

11.06.2019
Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Տաջիկստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իմմոմուդին Սատորովին: Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ հայ-տաջիկական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, սակայն պետք է ջանքեր գործադրել չօգտագործված ներու...

11.06.2019
«Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը». Թիմուր Ուրազաեւ
ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հունիսի 11-ին հանդիպել են Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ամրապնդման կարեւորությունը եւ միջխորհրդարան...

11.06.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

11.06.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...