National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.04.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
11.06.2019
Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են անշարժ գույքի կադաստրի եւ քաղաքաշինության ոլորտների կատարողականները
1 / 7

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 11-ին շարունակվել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ներկայացվել են անշարժ գույքի կադաստրի եւ  քաղաքաշինության ոլորտների  եկամուտների ու ծախսերի կատարողականները:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի ներկայացմամբ՝  2018թ-ին կառույցին հատկացվել է 31 մլրդ 412 մլն դրամ, կատարողականը  կազմել է 97,7 տոկոս է: Մատուցած ծառայություններից գանձվել է 4 մլրդ դրամ: Խնայողությունների արդյունքում շուրջ կես միլիարդ դրամ գումար է պետական բյուջե վերադարձվել, որն ըստ բանախոսի, աննախադեպ է վերջին հինգ տարիների ընթացքում: Վերագնահատվել է 51 հազար գույք: Կատարվել են նախատեսված ծրագրերը:

Քաղաքաշինության պետական կոմիտեին 2018 թվականին հատկացվել է շուրջ 7 մլրդ 808 միլիոն դրամ: Կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեղեկացրել է, որ կապիտալ ծախսերը կազմել են 2 մլրդ դրամ: Ընդհանուր ծախսերի ճշգրտումների շնորհիվ՝ տնտեսվել է 13 միլիոն դրամ: Որոշ ծրագրերի կատարողականը 100 տոկոս է:

Պատգամավորները բարձրաձայնել են հարցեր, որոնք առնչվել են ոլորտներում առկա խնդիրներին եւ կատարողական ցուցանիշներին: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS