Տպել
11.06.2019
Հայաստանի խորհրդարանի այգին հարստացել է նոր ծառատեսակով
1 / 5

Հայաստանի խորհրդարանի այգին հարստացել է նոր ծառատեսակով` սեկվոյայով: Հունիսի 11-ին ԱԺ այգու հանրային հատվածում կազմակերպված ծառատունկի նախաձեռնողը վիրաբույժ- ուռուցքաբան Վահագն Համբարձումյանն էր, ով կրթությունը ստացել ու աշխատել է ԱՄՆ-ում եւ այժմ հայրենիք վերադառնալով`  իր հետ բերել է սեկվոյա ծառատեսակի 50 տնկի: Դրանցից 4-ը նա նվիրել է Ազգային ժողովին:

Վահագն Համբարձումյանի խոսքով՝ սեկվոյան համարվում է աշխարհի ամենաբարձր, սլացիկ եւ ամուր փայտանյութ ունեցող ծառը: Նա ցանկանում է, որ Հայաստանն էլ լինի այդ ծառի նման ամուր, կանգուն եւ հզոր:

Ուռուցքաբանի ընծայած տնկիները տեղ են գտել նաեւ Հանրապետության նախագահի նստավայրի եւ  մի քանի բժշկական հաստատությունների այգիներում: Վահագն Համբարձումյանը ցանկություն ունի սեկվոաներ տնկել նաեւ Շուշիում:

Ծառատունկին մասնակցել են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, աշխատակազմի աշխատակիցներ: