National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
11.06.2019
«Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը». Թիմուր Ուրազաեւ
1 / 5

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հունիսի 11-ին հանդիպել են Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ:

Բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ամրապնդման կարեւորությունը եւ միջխորհրդարանական դիվանագիտության դերն այդ գործընթացում:

2019 թվականի մայիսին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խումբն աշխատանքային այցով Նուր-Սուլթանում էր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ արդյունավետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու համար, Վաղարշակ Հակոբյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է Ղազախստանի խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան: Նրա խոսքով` Ղազախստանի դեսպանությունը մեր երկրում  նախատեսել է հիմնել հյուպատոսություններ. ըստ ձեռք  բերված նախնական  պայմանավորվածությունների` դրանք կբացվեն Վայոց Ձորի եւ Կոտայքի մարզերում:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Դեսպանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հունիսի 10-ին  կազմակերպված խորհրդարանական լսումներին եւ բարձր  գնահատել ԵԱՏՄ խնդիրների ու ներուժի բացահայտմանը նվիրված քննարկումները:

Թիմուր Ուրազաեւը հայ խորհրդարանականներին ներկայացրել է մանրամասներ Ղազախստանում անցկացված նախագահական ընտրություններից: Նա շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցող Հայաստանը ներկայացնող դիտորդական խմբի անդամներին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ արդյունավետ աշխատանք ծավալելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS