Տպել
07.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների հետազոտական ինստիտուտի «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 10-12-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանը:

Մոնղոլիայի խորհրդարանի հրավերով 2019 թվականի հունիսի 12-15-ը ներառյալ ՈԻլան Բատոր (Մոնղոլիա) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Ռուբիկ Ստեփանյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 13-15-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: