Տպել
06.06.2019
Քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2018 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը
1 / 4

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Նաիրա Զոհրաբյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ի համատեղ նիստում քննարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների եւ ծախսերի կատարողականին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, հիմնական ֆինանսական ցուցանիշները ներկայացնելով, նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար 2018 թ. պետական բյուջեով նախատեսված 440 մլն դրամի դիմաց փաստացի օգտագործվել է գրեթե 411.8 մլն դրամ կամ 6 տոկոսով պակաս ճշտված ծրագրով նախատեսվածից: Իրականացվել է 10 ծրագիր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ աշխատակազմն անցած տարի աշխատել է աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Նրա խոսքով՝ բարձրացել է աշխատակազմի աշխատանքի արդյունավետությունը, ավելի քան 5 անգամ աճել են դրական ելքով անհատական գործերի թիվը, ավելացել են այցերը քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական հաստատություններ եւ այլն: ՄԻ պաշտպանն ընդգծել է, որ անցյալ տարվա ռեսուրսներն ուղղվել են զարգացնելու կանխարգելիչ աշխատանքների ուղղությունը կամ մարդու իրավունքների խթանումը: Նա մանրամասն անդրադարձել է իրազեկման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին՝ նշելով, որ այս շրջանակում Ֆեյսբուք սոցիալական ցանցում հատուկ էլեկտրոնային իրավախորհրդատու է ստեղծվել, միջազգային գործընկերների հետ համագործակցակցությամբ հավելված է ստեղծվում (շնորհանդեսը շուտով կլինի) iPhone եւ Android համակարգերով աշխատող հեռախոսների համար, որի նպատակը եւս քաղաքացիներին իրազեկման կարճ հաղորդագրություններ ուղարկելն է: Շուտով կլինի խոսող վեբ կայքի շնորհանդեսը. կայքը թույլ կտա տեսողությունից զուրկ մարդկանց լսել հաղորդագրությունը:

Հարցուպատասխանի ձեւաչափում օրենսդիրներին հետաքրքրել են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը եւ դրա բարելավմանն ուղղված միջոցառումները:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...