ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 6-ին հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:
Փաստաթղթով ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը եւ կամ գույքը պաշտպանելու ուղղությամբ: Ոստիկանության կողմից պաշտպանության միջոցները կիրականացվեն Կառավարության սահմանված կարգով:
Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող եւ այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության եւ կամ գույքի պաշտպանությունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր կլինի իրականացնել տվյալ անձի բնակարանի, գույքի եւ նրա անձնական պահպանությունը, պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխել նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը:
Մեկ այլ դրույթով նախատեսվում է պաշտպանվող անձին տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ եւ հայտնել սպասվող վտանգի մասին, ժամանակավոր կամ մշտապես նրան փոխադրել բնակության այլ վայր:
Օրինագծի ընդունումը հարակից ելույթում հրատապ է համարել Արմեն Խաչատրյանը: Այն նախատեսվում է քննարկել հունիսի 7-ին գումարվելիք ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:
Կանցկացվեն «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ
Հունիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժող...
«Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիայի» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` խորհրդարանում
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հունիսի 6-ին հանդիպել է «Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության «Երիտասարդների սոցիալական ինտեգրում սոցիալական ձեռներեցության միջոցով» կոնսորցիումային ծրագրի անդամների հետ, ովքեր Վրաստանի, Բել...
Ներկայացվել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից իրականացված աշխատանքների ցուցանիշները
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Միքայել Մելքումյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նա...
Քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2018 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Նաիրա Զոհրաբյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ի համատեղ նիստում քննարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ անդրադառնալով մ...
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 6-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Դեսպանը Նաիրա Զոհրաբյանի` որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամի հետ քննարկել...
Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ: Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել կազմակերպության առաքելությունը եւ հույս հայտնել, որ հետագա համ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են բյուջետային քննարկումները
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Արման Եղոյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ն...
Խորհրդարանականներն անդրադարձել են արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին
Հունիսի 6-ին «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյա...
Քննարկվել են զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 6-ին հյուրընկալել է Գերմանական ճամփորդական ասոցիացիայի պատվիրակությանը: Կառույցին անդամակցում են ավելի քան 4500 զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցային ցանցեր, ավիաընկերություններ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Հայ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը քննարկվել է Կառավարության հեղինակած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ ...
Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել էլեկտրամոբիլների ներկրումը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մինչեւ 2021 թվականի դեկտե...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Միջոցառման լուսաբանման հրավեր
Հունիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա բաշկիր հեղինակ, հայագետ, իրավագիտության դոկտոր Ռաֆայիլ Զինուրովի «Ակնարկներ ռուսալեզու պատմագրությունում Հայաստանի նոր եւ նորագույն պատմության» խորագրով գրքի շնորհանդեսը: ...