Տպել
06.06.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը քննարկվել է Կառավարության հեղինակած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը նշել է, որ  առաջարկվում է կատարել տեխնիկական բնույթի փոփոխություն, որի անհրաժեշտությունը պայմանավորված է  Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում ընթացող աշխատանքներով:

Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության փոխնախարարի տեղեկացմամբ՝ օրենսդրական նախաձեռնությամբ կատարվում են խմբագրական բնույթի փոփոխություններ:

Նախագծի ընդունմամբ կսահմանվի, որ քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, հրդեհային անվտանգության, պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների ու հողօգտագործման ոլորտներում կատարվող իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննողը եւ /կամ/ պատասխանատվություն սաhմանողը՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:

Հանձնաժողովի անդամներն առաջարկել են նմանօրինակ փոփոխությունները վերհանել եւ մեկ օրենսդրական կարգավորմամբ լուծել:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվեն հունիսի 7-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...