Տպել
06.06.2019
Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել էլեկտրամոբիլների ներկրումը
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը մեր երկիր, ինչը կնպաստի դրանց թվաքանակի ավելացմանն ու մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԱՀ-ից ազատել նաեւ էլեկտրական շարժիչով հեծանիվների եւ 12 ու ավելի նստատեղ ունեցող էլեկտրական շարժիչով ավտոբուսների ներկրումը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ այդ առաջարկությունն արդեն ներառված է գործող օրենքում:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են ներկայացրել օրենսդրական նախաձեռնությանը՝ ընդգրկելու այն հունիսի 7-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...