National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.6.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.06.2019
Քննարկվել են ՀՀ արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ԱԱԾ 2018թ. բյուջետային հատկացումների եւ ծրագրերի կատարողականները
1 / 7

ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 5-ին տեղի ունեցած   համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ֆինանսական միջոցների եւ ծրագրերի կատարողականները: 

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018-ին արձանագրվել է կայուն տնտեսական միջավայր, ինչի արդյունքում գրեթե բոլոր բնագավառներում կատարվել են նախատեսված ծրագրային ցուցանիշները: 

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հավաստմամբ՝ 2018 թվականին շուրջ 19.5 մլրդ դրամ տրամադրվել է Ազգային անվտանգության ապահովման ծրագրին, որը կատարվել է 98%-ով՝ պայմանավորված խնայողություններով: 2017 թվականի համեմատ տվյալ ծախսերը նվազել են 0.5%-ով: 
  
Պետական պահպանության ապահովման նպատակով ծախսվել է 2.6 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրի 97.5%-ը եւ 4.7%-ով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը՝ պայմանավորված զինծառայողների թվի կրճատման արդյունքում աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների տնտեսմամբ: 
  
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նշել է, որ ոստիկանության դասի ծախսերը կատարվել են 95.3%-ով: 2017 թ. համեմատ դրանք գրեթե չեն փոփոխվել:

2018 թ. հասարակական կարգի պահպանության ապահովման նպատակով 36.5 մլրդ դրամ է տրամադրվել ՀՀ ոստիկանությանը` ապահովելով 98.8% կատարողական: 2017թ. համեմատ նշված ծախսերն աճել են 2.6%-ով` պայմանավորված աշխատանքի վարձատրության ծախսերի աճով: 
  
2018 թվականին շուրջ 7.3 մլրդ դրամ ծախսեր են կատարվել ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության եւ անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող արտաբյուջետային միջոցների հաշվին, որոնք կազմել են նախատեսվածի 98.4%ը: Վերջինս  պայմանավորված է գնումների մրցույթների արդյունքում առաջացած տնտեսման եւ տարվա ընթացքում որոշ մրցույթների չկայացման հանգամանքով: Նախորդ տարվա համեմատ տվյալ ծախսերն աճել են 1.6%ով:

Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումներից, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումների եւ այլ վճարովի ծառայությունների մատուցումից ստացված միջոցների հաշվին կատարված ծախսերը կազմել են 11.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 83.4%-ը, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են 10%-ով: 
  
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի ներկայացմամբ՝ Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով հաշվետու տարում ծախսվել է շուրջ 8.7 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների 98.7%-ը: 2017թ. համեմատ նշված ծախսերն աճել են 1.1%-ով: 
  
Հիդրոօդերեւութաբանության ծառայությունների ծախսերը կազմել են շուրջ 1.1 մլրդ դրամ, որն օգտագործվել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հիդրոօդերեւութաբանական դիտարկումների իրականացման նպատակով: 2017թ. համեմատ այս ծախսերը նվազել են 7.8%-ով կամ 90.6 մլն դրամով՝ պայմանավորված հաստիքների կրճատմամբ: 
  
Օրվա բանախոսները պատասխանել են պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում առնչվել են բնագավառներում առկա խնդիրներին: 
  
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ՀՀ պաշտպանության բնագավառի կատարողականը քննարկվի առաջիկայում` դռնփակ նիստում: 
 


05.06.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 5-ին մեկնարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարությա...

05.06.2019
Ամփոփվել են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության  անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող  Արման Բաբաջանյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հունիսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսի ըն...

05.06.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին
Հունիսի 5-ին Վարշավայում մեկնարկել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովը: Այս ձեւաչափը վերջին մի քանի տարիների ընթացքում Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրված յուրօրինակ հարթակ է Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նա...

05.06.2019
Ռուբեն Ռուբինյանը Վարշավայում հանդիպել է Հայաստանի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին Վարշավայում հանդիպել է ՀՀ ԱԺ-ի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակի հետ: Հանդիպման ընթացքո...

05.06.2019
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հունիսի 5-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ 414 սրահում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am