Տպել
04.06.2019
«Հայաստան-Ղազախստան միջխորհրդարանական կապերը դրվել են նոր հիմքերի վրա». Վաղարշակ Հակոբյան
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ու խմբի անդամներ Էդվարդ Անդրեասյանը, Միքայել Մելքումյանը, Անուշ Բեղլոյանը հունիսի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսին մանրամասներ են ներկայացրել մայիսի 22-ից 24-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան կատարած այցից:

Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Ղազախստանի խորհրդարանում հայկական պատվիրակությունն ունեցել է մի շարք հանդիպումներ, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Վաղարշակ Հակոբյանի հավաստմամբ,ղազախստանցի խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու երկուստեք հարաբերությունները, գործակցելու բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբում է հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանը, ով մեծ դերակատարություն ունի երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների ուղղությունների հստակեցման եւ ընդլայման գործում: Այս համատեքստում պատգամավորը կարեւորել է հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման ու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

«Նուր-Սուլթանում ունենք տնտեսապես կայացած եւ բարձր կարգավիճակ ունեցող հայկական համայնք», - ասել է բարեկամական խմբի ղեկավարը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսել է Հայաստան-Ղազախստան տնտեսական կապերից՝ տեղեկացնելով, որ առեւտրաշրջանառությունը բարեկամ երկրի հետ կազմում է շուրջ 16-17մլն դոլար: Ըստ պատգամավորի՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մեր երկրում ճանապարհաշինության եւ շինանյութերի արտադրության ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Միքայել Մելքումյանն այցը Ղազախստան գնահատել է արդյունավետ:

Բարեկամական խմբի անդամ Էդվարդ Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի ոլորտում գործակցությունը, կարեւորել բազմազգ Ղազախստանում միջհամայնքային հարաբերությունների բարձր մակարդակը: Նա նշել է, որ շուրջ 130 ազգային համայնքներն ապրում ու աշխատում են բարեկամության եւ հարգանքի մթնոլորտում:

Ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի՝ ղազախ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ընդգծվել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը հիմնված է վստահության եւ կանխատեսելիության վրա: ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվել: Ըստ պատգամավորի՝ ղազախական կողմը ցանկություն եւ պատրաստակամություն է հայտնել հայ գործընկերների աջակցությամբ Ղազախստանում «Թումո» կենտրոն բացելու, գործակցելու ՏՏ ոլորտում: Նրանք շահագրգռված են ընդլայնելու տնտեսական, քաղաքական, միջխորհրդարանական կապերը:

Այս տարվա հոկտեմբերին Հայաստան կայցելի Ղազախստանի խորհրդարանական պատվիրակությունը:


04.06.2019
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված օրինագծերը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 4-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն որոշել է նույն օրը՝ հերթական նիստերի ավարտից հետո՝ ժամը 18:30-20:00-ը, անցկացնել ՀՀ ԱԺ լրացուցի...

04.06.2019
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունիսի 5-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ 414 սրահում՝ հետեւյալ ժամանակացույցով՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-13:00-13:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-13:20-13:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-13:40-14:00: ...

04.06.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ Ազ...