Տպել
29.05.2019
Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
1 / 1

«Հարգելի պարոն Միրզոյան,

թանկագին բարեկամ,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ:

Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն ու պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու դարերով կորսված իրավունքը: Թեեւ հայոց անկախ պետականության այդ ժամանակաշրջանը կարճատեւ էր, այնուամենայնիվ աչքի ընկավ փառահեղ դրվագներով եւ ազգային պետության ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված քայլերով:

Մեր նորագույն պատմության այդ կարեւոր ձեռքբերումն այն հուսալի հիմքն էր, որի վրա 1991 թ. կառուցեցինք երկու հայկական հանրապետությունները՝ մեր միասնությամբ ապահովելով հայրենիքի կենսունակությունը:

Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ երկու խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերի եւ նվիրումի համար, որի լավագույն օրինակը Երեւանում ՀՀ ԱԺ եւ ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի բարձր մակարդակով կազմակերպումն ու ջերմ ընդունելությունն էր:

Վերստին շնորհավորելով այս կարեւոր տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ եւ հայրենանվեր նախաձեռնություններ՝ հանուն հայոց պետականության զարգացման ու առաջընթացի»,-ասված է Արցախի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...