Տպել
29.05.2019
Խորհրդարանի հյուրն էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի աշակերտներն ու ուսուցիչները
1 / 5

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 29-ին խորհրդարան են այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2,3,4 հիմնական  եւ Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել  թանգարան:

Նրանց հետ բաց դաս է անցկացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Աշակերտներին մասնավորապես հետաքրքրել են կրթության ոլորտին, ուսուցիչների աշխատավարձերին, երկրի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը:

Որպես Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ տարածաշրջանին վերաբերող բարձրացրած խնդիրների մի մասն արդեն ուսումնասիրվել են եւ դրանց լուծումներ են տրվում:

Աշակերտները ցանկություն են հայտնել իրենց մարզում ունենալ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: Պատգամավորն ուրախությամբ հայտնել է, որ մոտ ապագայում Վարդենիս քաղաքում կբացվի նմանատիպ կենտրոն: Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է նաեւ, որ նախագծային փուլում են Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի վերանորոգման, ինչպես նաեւ քաղաքի բոլոր դպրոցների ջեռուցման հարցերը:

Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ պատգամավորի հետ ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվելով:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...