National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.5.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.05.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Գուդվին Բետ»-ի պատասխանատուների հետ
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները մայիսի 29-ին հանդիպել են «Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուների հետ: Ընկերության աշխատակիցները մինչ այդ իրենց բողոքն են հայտնել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի առնչությամբ՝ փակելով Բաղրամյան պողոտան ու հավաքվելով խորհրդարանի մոտ:

Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում:

«Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուները նշել են, որ խաղասրահների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կհանգեցնի մոտ հազար աշխատատեղի կրճատման եւ շուրջ երեք հարյուր անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման: Նրանք առաջարկել են օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը հետաձգել մեկուկես տարով:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է հարցը քննարկել հանձնաժողովի առաջիկա նիստում, ինչին վերջիններս տվել են իրենց համաձայնությունը:


29.05.2019
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Մայիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քննարկել է գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած նախագծերը ՀՀ ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու հարցը: Օրենսդիրների որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ ...

29.05.2019
Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
«Հարգելի պարոն Միրզոյան, թանկագին բարեկամ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ: Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն ու պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու դարերով կոր...

29.05.2019
Խորհրդարանի հյուրն էին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի աշակերտներն ու ուսուցիչները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 29-ին խորհրդարան են այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2,3,4 հիմնական  եւ Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am