ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները մայիսի 27-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար (AfD)» խմբակցության պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Շտեֆեն Կոտրեի գլխավորած պատվիրակության հետ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, գնահատելով Բունդեսթագի հետ փոխգործակցության բնույթն ու դինամիկան, նշել է, որ հարաբերությունները դեռեւս ունեն զարգացման մեծ ներուժ:
Պատվիրակության ղեկավար Շտեֆեն Կոտրեն տեղեկացրել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի քաղաքական, տնտեսական զարգացումներին, հաստատել համագործակցություն հնարավոր բոլոր ձեւաչափերով: Նրա ներկայացմամբ՝ մեկ տարի առաջ Գերմանիայում համակ ուշադրությամբ էին հետեւում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին եւ գոհունակությամբ են նշում, որ այդ ամենն անցնցում, խաղաղ ճանապարհով է տեղի ունեցել: Շտեֆեն Կոտրեն փաստել է, որ տեսանելի է վերընթացը: Պատվիրակության անդամները նշել են, որ ցանկանում են, որ Հայաստանն իրապես լինի զարգացած կենտրոն աշխարհաքաղաքական տարածաշրջանում:
Զրուցակիցները խոսել են հայ-գերմանական բարեկամական հարաբերություններից, արժեւորել Գերմանիայի դերակատարությունը մեր երկրի ժողովրդավարական, իրավական եւ տնտեսական բարեփոխումների գործընթացներում:
ԲՀԿ խմբակցության պատգամավորների հարցերը վերաբերել են բազմամշակութայնությանը, տնտեսական մրցակցության պաշտպանությանը, տարածաշրջանային խնդիրներին:
Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ այցելելու են Արցախի Հանրապետություն:
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...