National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
27.05.2019
Տեղի է ունեցել կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի նիստ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի մայիսի 27-ին հրավիրած նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Մերի Գալստյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ եւս երկու օրինագծերից բաղկացած փաթեթը:

Նպատակն է սահմանել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, ինչը ենթադրում է կենդանու պահումը, խնամքը, բուծումը, հաշվառումը, վաճառքը եւ նրա նկատմամբ բոլոր գործողությունները՝ հաշվի առնելով կենսաբանական առանձնահատկությունները:

Նախագծով փորձ է արվում կարգավորել ՀՀ-ում ընտանի կենդանիների, ցուցադրման, ժամանցային եւ սպորտային միջոցառումների համար օգտագործվող, անազատ պայմաններում պահովող վայրի, ծառայողական եւ թափառող, ինչպես նաեւ փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ իրավահարաբերությունները:

Օրենքի դրույթները չեն տարածվում որսի եւ մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն թողնող կենդանիների (առնետ, մուկ) նկատմամբ իրավահարաբերությունների վրա:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կենդանիների նկատմամբ միտումնավոր դաժան վերաբերմունք պարունակող գործողության համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Աշխատանքային քննարկման ընթացքում եղել են առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն նախագծի վերջնական մշակման ժամանակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS