National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.05.2019
Քննարկվել են գրագողության դեմ պայքարին վերաբերող հարցեր
1 / 6

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» հարցը:

Քննարկմանը մասնակցել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է արտահերթ նիստ հրավիրելու դրդապատճառները: Ըստ նրա՝ քանի որ գրագողությունը մեծագույն չարիք է եւ մարտահրավեր՝ գիտության զարգացմանը, ուստի որոշվել է այս ձեւաչափում քննարկել օրենսդրական հնարավոր բարեփոխումների անհրաժեշտությունը:

Քննարկման համատեքստում Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ օրերս հնչեցրած որոշ արտահայտությունների եւ նրան, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչներին հորդորել չշեղվել դատավորի էթիկայի սահմաններից եւ զերծ մնալ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց: Հիշեցնելով լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում դատավորի հնչեցրած արտահայտությունը, թե «Ազգային ժողովում երեկվա երեխանե՞րը պետք է քննեն իմ հարցը»՝ հանձնաժողովի նախագահը նման վերաբերմունքը գնահատել է որպես անարգանք լեգիտիմ ընտրված խորհրդարանի, ընտրողների, ինչպես նաեւ պառլամենտարիզմի նկատմամբ:

Նշվել է, որ Ալեքսանդր Ազարյանի անունը օրեր առաջ շոշափվել է գրագողություն կատարելու շրջանակներում:

Գրագողությունն արմատախիլ անելուն, դրա տարածվածությանն է անդրադարձել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Կարեւորելով քաղաքականության եւ գիտության տարանջատման անհրաժեշտությունը՝ նա անդրադարձել է որոշ հրապարակումների, թե իբր ԲՈԿ-ը քաղաքական հետապնդում է իրականացնում նախկին համակարգի ներկայացուցչի՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ:

Նա նշել է գրագողության դեմ պայքարի՝ որոշ երկրների փորձը, ներկայացրել երեւույթի դեմ պայքարելու կառույցի մոտեցումները: Ըստ Սմբատ Գոգյանի` կարելի է ատենախոսությունը պաշտպանութունից 2-3 ամիս առաջ քննարկման ներկայացնել ԲՈԿ-ի կայքում, պաշտպանության գործընթացն առցանց հեռարձակել, գրագող դասախոսին չթույլատրել քննություն ընդունել եւ այլն:

Սմբատ Գոգյանի տեղեկացմամբ՝ այժմ մշակման փուլում է «Գիտության եւ կրթության մասին» օրենքի նախագիծը, որից էլ ակնկալվում են գրագողության դեմ պայքարի մեխանիզմները: Նա շեշտել է, որ այժմյան օրենսդրական դաշտը թույլ չի տալիս արդյունավետ պայքարելու այդ երեւույթի դեմ: Ըստ բանախոսի՝ հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում կգտնվի պայքարի անհրաժեշտ գործիքակազմ:

Քննարկման ընթացքում մասնակիցները կարեւորել են ոլորտի առողջացմանն ուղղված՝ հանձնաժողովի նախաձեռնությունը՝ նշելով, որ այն սկիզբ է առել ամիսներ առաջ, եւ բացարձակ քաղաքական ենթատեքստ չունի:

Հանձնաժողովը, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտներով զբաղվող ենթահանձնաժողովի ղեկավար Հարություն Բաբայանի առաջարկով, որոշել է ստեղծել աշխատանքային խումբ, որը զբաղվելու է մշակույթի ոլորտում պետական ֆինանսների կառավարման հիմնախնդիրների հնարավոր օրենսդրական լուծումների քննարկմամբ: Նման առաջարկի համար պատճառ են դարձել Հարություն Բաբայանի՝ վերջին մի քանի օրերի հանդիպումներն ու քննարկումները թատրոնների, թանգարանների տնօրենների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ, որոնցում նրանք նշել են գնումների բարդ ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությունը:


28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...

28.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 28-ին` ժամը 15:30-ին, 214 սրահում:Մարտի 28-ին` ժամը 13:00-ին, 314 սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am