Տպել
27.05.2019
ՀՀ ԱԺ խորհուրդը նիստ է գումարել
1 / 5

Մայիսի 27-ին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 34, մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 41 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը
  
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...