Տպել
27.05.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Կառավարության հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել կատարողական վարույթի արդյունավետությունը, հստակեցնել կատարողական թերթ տալու կարգը եւ ժամկետները, ներդնել պարտապանին պատկանող գույքի հայտնաբերման, հայտարարագրման, իրավունքների գրանցման եւ դատական ակտերի կամավոր կատարման խթանման գործիքակազմ:

Հարակից զեկուցող պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ իր առաջարկները, որոնք ընդունվել են գործադրի կողմից:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից՝ մեկ տասնյակից ավելի ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ ընդունվել են առաջինից երկրորդ ընթերցում գործադրի կողմից ներկայացված բոլոր առաջարկները:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...