Տպել
24.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Միջազգային բժշկական նորարարությունների եւ համագործակցության ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 25-30-ը ներառյալ Նաննիգ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվող «Երիտասարդությունը եւ կանայք՝ որպես փոփոխությունների խթանիչ» խորագրով կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 26-28-ը ներառյալ Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:   

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 27-30-ը ներառյալ Ցյուրիխ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 26-29-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը: