National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.05.2019
Դրական եզրակացություն՝ հարկային բարեփոխումներին
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 24-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է բանկերի (նաեւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, որոնք ներգրավում են ավանդներ) գործունեության համար՝ տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 7000-ապատիկի չափով: Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 350-ապատիկի չափով:

Նախատեսվում է առաջիկայում կես տոկոսով նվազեցնել տրամադրվող վարկերի տոկոսադրույքը:

Շուրջ 15 տարի գրավատնային ոլորտն օրենսդրական որեւէ փոփոխության չի ենթարկվել: Առաջարկվում է գործող տարեկան բազային 60 հազար դրամ տուրքի փոխարեն սահմանել 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար տարեկան բազային տուրքը՝ 3 մլն դրամ:

Քննարկման ընթացքում պատգամավորներն հիմնականում անդրադառնալով այս խնդրին՝ նշել են, որ բազային տուրքի չափերը բարձր են, ինչը չի նպաստի գրավատնային ոլորտի զարգացմանը, կփակվեն փոխանակման շատ կետեր: ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատել է, որ փոխանակման կետերի տարեկան տուրքը 50 հազարից 3 մլն սահմանելը ոչ իրատեսական է: ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հավաստմամբ՝ հարցը խնդրահարույց է. նա առաջարկել է նախագիծը հանել փաթեթից եւ համակողմանի քննարկման արդյունքում գտնել փոխհամաձայնեցված լուծում:

Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ փաթեթի հեղինակը կառավարությունն է եւ փոփոխություններ կատարելու իրավասությունը պատկանում է գործադրին:

Խնդրին անդրադարձ կլինի օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նշել է, որ հարկային օրենսգրքի բարեփոխումները համահունչ են տնտեսական հեղափոխության գաղափարախոսությանը եւ միտված են տնտեսության ու գործարար միջավայրի, միկրոձեռնարկատիրության, ՓՄՁ-ների զարգացմանը:

Պատգամավորները ներկայացրել են գրավոր ու բանավոր առաջարկություններ, որոնք առնչվել են ակցիզային հարկատեսակին, եկամտահարկի համահարթեցմանը, գինիներն ու թունդ ալկոհոլային խմիչքների հարկաչափերը նվազեցնելուն եւ բազմաբնույթ այլ խնդիրների:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին՝ ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am