National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
23.05.2019
Սեմինար-քննարկում՝ նվիրված խորհրդարանի եւ Հաշվեքննիչ պալատի փոխգործակցության իրավական խնդիրներին
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ մայիսի 23-ին անցկացրել է «Խորհրդարանի բյուջետային վերահսկողության գործիքակազմ. արտաքին հաշվեքննություն» թեմայով սեմինար-քննարկում:  Մասնակցել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ աշխատակազմից, ՀՀ Հաշվեքննիչ պալատից, փորձագետներ, պատգամավորների օգնականներ:

Սեմինարի նպատակն է նպաստել պատգամավորների, փորձագետների, ԱԺ աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը: Քննարկվել են խորհրդարանի եւ Հաշվեքննիչ պալատի փոխգործակցության իրավական շրջանակներին, արտաքին հաշվեքննության արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունների նկատմամբ սահմանված իրավական պահանջներին վերաբերող հարցեր: Սեմինարը վարել է ոլորտի փորձագետ Գնել Խաչատրյանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, ընդգծելով սեմինարի անցկացման անհրաժեշտությունը, նշել է, որ համատեղ աշխատանքի դեպքում որակյալ արդյունք կգրանցվի երկու կառույցներում էլ: Մշտական հանձնաժողովի անմիջական համակարգմամբ խորհրդարանում իրագործվում են մասնագիտական եւ կառուցվածքային կարողությունների ձեւավորմանն ու  զարգացմանը նպատակաուղղված մի շարք աշխատանքներ: Հանձնաժողովի կազմում ստեղծվել է հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողով, որտեղ քննարկվելու են Ազգային ժողով ներկայացվող Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները, դրանց վերաբերող տեղեկատվությունները: Բյուջետային գործընթացում օրենսդրի արդյունավետ մասնակցությունը ստեղծում է հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ, որն առանցքային նշանակություն ունի  թափանցիկ եւ հաշվետու կառավարման համար, ապահովում հանրային ծառայությունների արդյունավետ իրականացում:

ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդական Ալեքսանդր Դրագոյլովիչը նշել է, որ  համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորվել է երկխոսության հարթակ, որում ներգրավված են բոլոր շահառու կողմերը: Բանախոսը կարեւորել է աշխատանքում ընդհանուր ֆինանսական հսկողության եւ կառավարման համակարգի թափանցիկության ապահովումը:

Սեմինարի մասնակիցներն անդրադարձել են երիտասարդ պրոֆեսիոնալ մասնագետներին աշխատանքներում ներգրավելուն, միջազգային փորձը Հայաստանում արդյունավետ կիրառելուն վերաբերող հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS