Տպել
23.05.2019
ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան
1 / 3

Մայիսի 22-ին մեկնարկել է ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան: Այցի շրջանակում բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոյի, Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Բեյբիթ Մամրաեւի եւ խմբի անդամների ու ոլորտային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ղազախական հարաբերությունների հետեւողական ամրապնդման կարեւորությունը եւ միջխորհրդարանական դիվանագիտության դերն այդ գործընթացում: Խորհրդարանականները վստահություն են հայտնել, որ բարեկամական խմբի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստան-Ղազախստան հարաբերությունների սերտացմանը եւ խորացմանը:

Բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն անդրադարձել է երկկողմ համագործակցության առաջնահերթություններին, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում կապերին, այդ թվում՝ ԵԱՏՄ համատեքստում:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Բարեկամական խմբի անդամ Անուշ Բեղլոյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ղազախստանի ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությանը:

Մաժիլիսի նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոն վերահաստատել է երկկողմ համագործակցությունը շարունակելու ղազախական կողմի պատրաստակամությունը՝ այդ համատեքստում ընդգծելով հստակ արդյունքների հասնելու անհրաժեշտությունը:

Այցի շրջանակում հանդիպում է կայացել նաեւ ՂՀ Վերին պալատի՝ Սենատի Ղազախստան-Հայաստան համագործակցության խմբի անդամների հետ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...