Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը եւ Արտակ Մանուկյանը մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել կառույցի՝ մայիսի 15-16-ը Բաթումիում տեղի ունեցած աշխատանքների վերաբերյալ:
Բաբկեն Թունյանի խոսքով՝ կայացել են Իրավական եւ քաղաքական հարցերի, ինչպես նաեւ Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովների 53-րդ եւ 52-րդ նիստերը, որոնց մասնակցել եւ ելույթներ են ունեցել հայկական պատվիրակության անդամները:
Աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, որեւէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել:
Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի քննարկումների առանցքում եղել են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Մյուս հանձնաժողովում, որի աշխատանքը վարել է Վահե Էնֆիաջյանը, տեղի են ունեցել «Կանաչ տնտեսություն, կապույտ աճ» անվանումն ստացած թեմայով քննարկումներ, որի շրջանակում ելույթ է ունեցել նաեւ Արտակ Մանուկյանը: Նա խոսել է արեւային էներգիայի օգտագործման հարցից, ներկայացրել այդ ճյուղի վերաբերյալ Հայաստանի հնարավորություններն ու չօգտագործված ներուժը: Հայ խորհրդարանականն անհրաժեշտ է համարել ներդրումներ ներգրավելով՝ զարգացնել այն:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Աջարիայի Առեւտրատնտեսական պալատի ներկայացուցիչների, գործարարների, ինչպես նաեւ հայ համայնքի անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Վրաստան կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:
Վահե Էնֆիաջյանը դրական է գնահատել նորակազմ հայկական պատվիրակության աշխատանքը կառույցում, անդրադարձել վեհաժողովի՝ Բաքվում կայանալիք լիագումար նիստում քննարկվելիք հարցերին՝ նշելով, որ այդ ընթացքում տեղի է ունենալու ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի ընտրությունը:
Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 23-ի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ պատգամավորի՝ նախաձեռնության անհրաժեշտությունը...
Սեմինար-քննարկում՝ նվիրված խորհրդարանի եւ Հաշվեքննիչ պալատի փոխգործակցության իրավական խնդիրներին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ մայիսի 23-ին անցկացրել է «Խորհրդարանի բյուջետային վերահսկողության գործիքակազմ. արտաքին հաշվեքննություն»...
Քննարկվել են հարկային համակարգի բարեփոխմանն ուղղված նախագծեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 23-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի. Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օր...
Քննարկվել են «Բռնադատվածների մասին» եւ «Փաստաբանության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ մայիսի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը նշ...
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Շվեդիայից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում էին Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան անձինք, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիա...
ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան
Մայիսի 22-ին մեկնարկել է ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան: Այցի շրջանակում բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոյի, Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ: Հանդ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Մայիսի 23-ին` ժամը 11:00-ին, 334 դահլիճում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի եւ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Բաթումիում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ նիստերի վերաբերյ...