ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ին հրավիրած նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ դեռեւս 2014 թվականից մտավախություն կար, որ նախկին իշխանությունները նպատակ ունեն վաճառելու ՀՀ ԳԱԱ շենքը: Ըստ նրա՝ նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է հայ ժողովրդի ստեղծած, պատմաճարտարապետական ազգային ժառանգության պահպանման հրամայականով: Առաջարկվել է սահմանել պարտադիր պահանջ, ըստ որի հասարակական կամ պետական կարիքների համար ԳԱԱ-ին ամրակցված գույքի օտարումը կարող է կատարվել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում եւ բացառապես օրենքով: Սերգեյ Բագրատյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում օրենքով կսահմանվի գիտական ներուժի բնականոն գործունեության իրականացումն ապահովող շինությունների նպատակային օգտագործումը, պահպանումն ու փոխանցումն ապագա սերունդներին:
Հարակից զեկուցող ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկել է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով մի շարք գործող իրավական կարգավորումներն ու մոտեցումները: Ըստ բանախոսի՝ նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել Ակադեմիային օգտագործման համար ամրակցված գույքը: Փոխնախարարը նշել է, որ ներկայացված չեն այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջանում Գիտությունների ազգային ակադեմիայի համար բացառություններ նախատեսել գույքի օտարման կարգում. նման դրույթի սահմանումը գործնականում կարող է ստեղծել արհեստական խոչընդոտներ պետական գույքի արդյունավետ կառավարման բնագավառում:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` որեւէ կառավարություն թույլ չի տա վաճառել այդ շենքը: Վիճահարույց համարելով «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքն ընդհանրապես, նա ընդգծել է, որ նախագիծը հրատապ եւ արդյունավետ լուծումների անհրաժեշտություն ունի: Սերգեյ Բագրատյանն առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը, գործադրի հետ նախատեսել նոր քննարկումների շրջափուլ ու հանդես գալ լրամշակված տարբերակով, ինչն ընդունվել է:
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղինակած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշել է, որ օրենքն արդիականացնելու եւ իրավահարաբերությունները վերակարգավորելու անհրաժեշտւթյուն կա: Առաջարկվել է տարբերակել բուն մարզական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, հաստատել հավաքական թիմի կազմավորման, թիմի կազմում ընգրկվելու որոշ չափանիշներ: Պատգամավորները հեղինակներին ուղղել են հարցեր, որոնք վերաբերել են մարզիչ-մանկավարժ ինստիտուտի վերաձեւավորմանը, ֆեդերացիաների գրանցման գործընթացին, մարզիկների եւ մարզիչների իրավունքներին, գերակա մարզաձեւերին:
Հարակից զեկուցող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն առաջարկել է համագործակցել բնագավառի լիազոր մարմնի հետ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել նոր լրամշակված տարբերակ:
Նախագծի համահեղինակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն առաջարկել է լրամշակումներ կատարել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում:
Նախագիծը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգերի նախագծում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրների
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները մայիսի 22-ին հանդիպել են արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրների հետ: Միացյալ Թագավորության պաշտպանության ակադեմիայի պրոֆեսոր Դավիթ ...
«Հայաստանի ներդրումային միջավայրը, իրավական դաշտը եւ առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսը` Ազգային ժողովում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների նախաձեռնությամբ մայիսի 22-ին կազմակերպել էր «Հայաստանի ներդրումային միջավայրը, իրավական դաշտը եւ առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսը: Միջոցառումն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքակ...
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացությունները
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 22-ի համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի ու Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած երկու ընթացիկ եզրակացությունները: ՀՀ Հաշվեք...
Գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 22-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ խորհուրդը: Քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից շուտ «ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին» ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը համաձայ...
Քննարկվել են վիճակախաղերին եւ հարկային ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 22-ին հրավիրված նիստում քննության է առել տնտեսության, վիճակախաղերի եւ հարկային ոլորտներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Պետական տուրքի մա...
Քննարկվել են ՀԿ-ների գործունեության կանոնակարգմանը վերաբերող խնդիրներ
Մայիսի 22-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ անդամները հանդիպել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Նաիրա Զոհրաբյանն արժեւորել է վերոնշյալ հասարակական կազմակեր...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածուի հետ
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ մայիսի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները: Հանդիպման ընթացքում թեկնածուն խոսել է իր կենսագրության, աշխատանքային փորձի մասին, անդրադարձել այդ պաշտոնում ընտ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Միջոցառման հրավեր
Մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին, ԱԺ 334 դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների նախաձեռնությամբ կանցկացնի «Հայաստանի ներդրումների միջավայր, իրավական դաշտը եւ առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվում է «Կոնրադ Ա...