Տպել
21.05.2019
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկու օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կառաջարկվեն ընդգրկվելու խորհրդարանի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Անի Սամսոնյանը: Առաջարկվում է  փոփոխություն կատարել եւ ուժը կորցրած ճանաչել  օրենքի այն դրույթը,որը սահմանում է, թե ովքեր կարող են մասնակցել Երեւանի ավագանու նիստերին: Նոր  խմբագրությամբ առաջարկվում է դրանցանարգել մասնակցելու հնարավորություն տալ շահագրգիռ քաղաքացիներին:  Մյուս փոփոխությունը վերաբերում է ավագանու նիստերը լուսաբանելու կարգին. առաջարկվում է ամրագրել, որ դռնբաց նիստերը լրագրողները  կարող են լուսաբանել նիստերի դահլիճից:

Հեղինակներն անհրաժեշտ են համարել նաեւ վերացնել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքներում առկա որոշ հոդվածների հակասությունները եւ ամրագրել, որ լրագրողները կարող են ավագանու նիստերը լուսաբանել առանց հավատարմագրման՝ ներկայացնելով լրատվամիջոցի աշխատակից լինելու  վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը: 
  
ՀՀ Կառավարության կարծիքն ու առաջարկները  ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա առաջարկել է սահմանել, որ Երեւանի ավագանու նիստերին քաղաքացիները կարող են մասնակցել ավագանու անդամների հրավերով, քանի որ կարող են խնդիրներ առաջանալ զուտ տարածքի առումով: Առաջարկն ընդունելի է եղել հիմնական զեկուցողի կողմից: Մյուս փոփոխությունները,որոշ վերապահումներով,  ընդունելի են եղել: Փոխհամաձայնություն է կայացել նաեւ լրագրողների մասնակցության մասով. նախագծի ընդունման դեպքում նրանք նիստերին կկարողանան հետեւել դահլիճից, որը փոքր-ինչ փոփոխության կենթարկվի:

Դրական եզրակացություն ստացած մյուս նախաձեռնության հեղինակը ՀՀ Կառավարությունն էր:

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է վերջինտարիներինփոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման ընթացքում առաջացած բնապահպանական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներով:

Ըստ հիմնավորման՝ փոքրհիդրոէլեկտրակայանների շինարարությունն էական վնաս է հասցնում բնությանը, եւ դրանց զարգացմանը զուգընթաց՝ նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով: Անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ  քննարկել է նաեւ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում էր օգտագործված ոռոգման ջրի վարձավճարի մուծման կարգի փոփոխությանը: Առաջարկը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն իրավական տեսանկյունից խնդրահարույց է համարել, այդ իսկ պատճառով հեղինակը հանձնաժողովին կներկայացնի նախագծի լրամշակված տարբերակ:


21.05.2019
Հանդիպում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, ում հետ մայիսի 21-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները: Թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին, անդրադարձել Սահմանադրական...

21.05.2019
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ մայիսի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ...

21.05.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

21.05.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության շրջանակում 2019 թ. մայիսի 21-24-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, խմբի անդամներ Միքայել Մելքումյանը, Անուշ Բեղլոյանը, Էդվարդ Անդրեասյանը, Վահագն Հովակիմյ...

21.05.2019
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:...