National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.05.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.05.2019
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ մայիսի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի տեղեկացմամբ՝ փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:

Հանձնաժողովի անդամները Ներսես Երիցյանի ներկայացմամբ քննարկել են ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Անդրադառնալով դրամավարկային քաղաքականության ծրագրին՝ զեկուցողը ներկայացրել է մակրոտնտեսական այն միջավայրը, որի հիման վրա կանխատեսվել է գնաճի ցուցանիշը եւ մշակվել դրամավարկային քաղաքականությունն առաջիկա ժամանակահատվածի համար:

Համաձայն ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների՝ 2019 թվականի տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոսի միջակայքում, այս պահին այն գնահատվում է 5 տոկոսի շրջանակում: 2019 թվականի առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ մարտի դրությամբ կազմելով 1.9 տոկոս՝ հիմնականում կրելով իրականացված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով պայմանավորված թույլ պահանջարկի ազդեցությունը:

Եռամսյակի սկզբում ԿԲ-ն անհրաժեշտ է համարել փոքր ինչ ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը, իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ 6 տոկոսից սահմանելով 5.75:

Ներսես Երիցյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են կանխատեսվող տնտեսական աճին, սպառողական զամբյուղի վերանայման հավանականությանը, գնաճի հաշվարկին եւ այլն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշել է, որ նախաձեռնության վերաբերյալ եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Նիստում որոշում է ընդունվել Հաշվեքննիչ պալատի առողջապահության բնագավառում ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ:


21.05.2019
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկու օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կառաջարկվեն ընդգրկվե...

21.05.2019
Հանդիպում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, ում հետ մայիսի 21-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները: Թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին, անդրադարձել Սահմանադրական...

21.05.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

21.05.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության շրջանակում 2019 թ. մայիսի 21-24-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, խմբի անդամներ Միքայել Մելքումյանը, Անուշ Բեղլոյանը, Էդվարդ Անդրեասյանը, Վահագն Հովակիմյ...

21.05.2019
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS