ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 17-ին հանդիպել է Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական հարցերի վարչության ղեկավար Ալեքսանդր Շլիկի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական հարցերով խորհրդատու Ալեքսեյ Գրոմովի հետ:
Քննարկվել է 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը, որում նշված է, որ ընտրական օրենսգրքում եւ համապատասխան օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով խստացվել են վարչական ռեսուրսների չարաշահմանը միտված կանխարգելման միջոցները, վերացվել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող սահմանափակումները, ընտրախախտումների համար սահմանվել են առավել խիստ պատժամիջոցներ ու տույժեր:
Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ընտրական գործընթացների վերաբերյալ պատշաճ գնահատման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Կառավարության կողմից ներկայացվել էր օրենսդրական նախագիծ, որի նպատակն էր փոխել ընտրական համակարգը՝ անցում կատարելով համամասնական ընտրակարգի եւ ներմուծել մի շարք այլ փոփոխություններ: Սակայն նախագիծը չի ստացել պահանջվող ձայների երեք հինգերորդը:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱԺ-ն համագործակցում է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ. հունիս ամսից նախատեսվում են քննարկումներ ընտրական բարեփոխումների վերաբերյալ:
Կողմերը հույս են հայտնել, որ բարեփոխումները կնպաստեն ապագայում հավուր պատշաճի ընտրություններ անցկացնելուն:
Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի կառավարման դպրոցի ուսանողները՝ Ազգային ժողովում
Մայիսի 17-ին Ազգային ժողով են այցելել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի կառավարման դպրոցի ուսանողները, որոնց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, զարգացումներին, ստանալ քաղաքական օրակարգային որո...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 19-25-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:«Տարածաշրջանային անվտանգության քաղաքական-ռազմակա...
Գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ
Մայիսի 17-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բիշքեկ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով մայիսի 19-20-ը կլինի Ղրղզստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ...