Տպել
16.05.2019
Հարկային բարեփոխումների քննարկմանը մասնակցել են ԵՊՀ ուսանողները
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հայկ Գեւորգյանն ու Գեւորգ Պապոյանը մայիսի 16-ին հանդիպել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ: Քննարկման թեման մեր երկրի հարկային բարեփոխումներն էին:

Առաջիկա հերթական նիստերում քննարկվելու են ՀՀ հարկային օրենսգրքում եւ կից օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխությունները: Հայկ Գեւորգյանի հավաստմամբ՝ հիմնական նպատակը հարկային համակարգի բարելավումն է. փորձ է արվում գործող հարկային հնգաստիճան համակարգը դարձնել եռաստիճան: Թիրախավորված դրույթը եկամտահարկի համահարթեցումն է: Ընդդիմադիր քաղաքական ուժերն ու ոլորտի որոշ մասնագետներ պնդում են, որ համահարթեցման հետեւանքովհարուստները քիչ կհարկվեն, իսկ միջին եկամուտ ունեցողները՝ շատ:

«Դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ յուրաքանչյուր աշխատավարձի եկամտահարկը հաշվարկվելու է, ըստ դրա համար նախատեսված տոկոսների»,- ասել է Գեւորգ Պապոյանը եւ հավելել, որ միլիոն դրամ աշխատավարձի եկատմահարկը կկազմի շուրջ 200-250 հազար դրամ:

Ըստ Հայկ Գեւորգյանի՝ շնորհիվ եկամտահարկի համահահարթեցման՝ կգրանցվի միջին աշխատավարձի աճ: Անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում ստվերի կրճատմանը՝ պատգամավորը նշել է, որ դա տեղի է ունեցել «առանց հարկային տեռորի, առանց որեւէ միջամտության»:

Առաջին անգամ սպառման շուկայում գրանցվել է 15 հազար ավելի սպառող, որը խոսում է միգրացիայի դրական ցուցանիշի մասին, նշել է բանախոսը:

Մեր երկրի համար գերակայություն են արտադրության ծավալների ավելացումն ու արտահանումը: Գեւորգ Պապոյանի խոսքով՝ շահութահարկի իջեցումը նպաստավոր պայմաններ կստեղծի արտադրությամբ զբաղվողների համար: Ըստ նրա՝ բարեփոխումների հիմքը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումն է:

Բանախոսներն անդրադարձել են նաեւ ներդրումային ծրագրերին, գյուղատնտեսության եւ այլ բնագավառների խնդիրներին, կարեւորելով դրանց օր առաջ լուծումներ գտնելը:

Ուսանողներն ուղղել են բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր, որոնք առնչվել են աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, գործազրկության կրճատմանը տարբեր հարկատեսակների նվազմանը:

Հյուրերը շրջել են խորհրդարանում, եղել ԱԺ թանգարանում:


19.04.2024
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքնե...

19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...