National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
16.05.2019
Նաիրա Զոհրաբյանն ընդունել է «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության ներկայացուցիչներին
1 / 2

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 16-ին ընդունել է «Հյուման Ռայթ Ուոչ» կազմակերպության  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով բաժանմունքի փոխտնօրեն Ջեյն Բյուքենընին եւ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս խմբին պատկանող ոչ միայն երեխաները, այլ նաեւ հասուն մարդիկ ունեցել եւ այսօր էլ ունեն հասարակությանն ինտեգրվելու խնդիր: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ցույց է տվել այն տեսաձայնագրությունը, որտեղ ինքը հաշմանդամի սայլակի վրա փորձարկում է երեւանյան բոլոր թեքահարթակները, որոնց գերակշիռ մեծամասնությունը հարմարեցված չէ հաշմանդամության սայլակին: Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ այսօր էլ այդ շերտի ներառականության հարցը դեռ չլուծված խնդիրներից մեկն է:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, որի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկելու է հեղափոխական մոտեցումներ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Կառավարության կողմից հատկացվող գումարները պետք է ճիշտ տեղաբաշխվեն եւ տրվեն հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, որպեսզի վերջինս մնա ընտանիքում: Հանձնաժողովի նախագահի այս տեսակետը պաշտպանել է նաեւ Ջեյն Բյուքենընը: Նաիրա Զոհրաբյանն անհրաժեշտ է համարել նաեւ այդ ընտանիքներին սոցիալական եւ բժշկական ծառայության տրամադրումը:

Ջեյն Բյուքենընը նշել է, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես կարող է ստանալ «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության իրենց բաժանմունքի խորհրդատվական աջակցությունը թե՛ համապատասխան օրենքի մշակման, թե՛ նման հաստատություններից երեխաներին իրենց ընտանիքներ տեղափոխելու եւ այնտեղ պահելու գործում ռեսուրսների ճիշտ տեղաբաշխման հարցերում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS