Տպել
16.05.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1 / 10

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մայիսի 16-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը:

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ իրենց պարտքն է ամեն անգամ Հայաստան այցելելուց լինել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ խոնարհվել հերոսների շիրիմների առջեւ:

Արցախցի գործընկերներին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արման Բոշյանը: