Տպել
13.05.2019
Պարգեւատրման արարողություն խորհրդարանում
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Հայաստանում գործող «Գյուրջինյան ընկերություն» բարեգործական կազմակերպության կողմից արժանացել է «Լավագույն քաղաքական գործիչ» անվանակարգին:

Կազմակերպության հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանը մայիսի 13-ին հանձնելով պարգեւը՝ տեղեկացրել է, որ ի սկզբանե կազմակերպությունն աշխատել է այլ ոլորտներում, սակայն այս տարի ընդլայնել է գործունեության շրջանակը՝ ընդգրկելով նաեւ քաղաքականության բնագավառը: Նրա խոսքով՝ կազմակերպության՝ «Լավագույն քաղաքական գործիչ» ճանաչելու գործընթացին հարցումների միջոցով մասնակցել են նաեւ Հայաստանի քաղաքացիները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիների համակրանքին եւ այդ անվանակարգին արժանանալու համար: