National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.5.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.05.2019
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 10-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Խորհրդարանը շարունակել է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկումը: Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են գործերի քննման մեթոդաբանության փոփոխությանը, ծանր հանցագործությունների գծով աճին, բնակարանային գողությունների մասով կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Անդրադարձ է եղել ապօրինի հարստացման եւ փողերի լվացման մասերով քրեական հետապնդումներին, պետական շահի պաշտպանությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, դատական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, ընտրական հանցագործություններին, անցումային արդարադատության իրականացման մեխանիզմների մշակմանը, «տուգանք» պատժատեսակի իրավակարգավորումներին, պրոբացիոն ծառայությանը, պատժից պայմանական վաղակետ ազատումներին, դատավորների պատասխանատվության աստիճանի բարձրացմանը:

Հաղորդման, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները:

Նազելի Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես նաեւ անհրաժեշտություն` ավելացնելու դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը:

Հայկ Կոնջորյանը նշել է հաշվետու տարում ոլորտում արձանագրված դրական միտումներն ու հանցագործությունների բացահայտման աճը՝ այդ հարցում նշանակալի համարելով քաղաքացիների կողմից ցուցաբերված աջակցությունն իրավապահ մարմիններին:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի եւ Պրոբացիայի ծառայության գործունեությանն ու դրանցից դժգոհություններին՝ նշելով դատաիրավական ոլորտում առկա խնդիրները: Պատգամավորը բարձրաձայնել է որոշ կալանավորների խնդիրներն ու խոսել նրանց իրավունքների, մասնավորապես առողջության պաշտպանության անհրաժեշտությունից:

Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում առկա քրեածին իրավիճակը, մատնանշել մտահոգիչ ցուցանիշներն ու արատավոր երեւույթները: Նա աղետալի է համարել, որ հանցանք կատարած սպաների թիվն այսօր ավելի մեծ է, քան ժամկետային զինծառայողներինը: Պատգամավորն առանձնապես մտահոգիչ է համարել բանակում տեղի ունեցող ինքնասպանություններն ու դրանց հանգեցնող բարոյահոգեբանական մթնոլորտը:

Մանե Թանդիլյանն իր ելույթում խոսել է բանկային գաղտնիքի կայունության ապահովման անհրաժեշտությունից՝ անթույլատրելի համարելով բանկային գաղտնիքը բացահայտելու առնչությամբ նախատեսված փոփոխությունը, ինչի մասին նշված է հաղորդման մեջ:

Գայանե Աբրահամյանն անդրադարձել է ոլորտի խնդիրներին, մասնավորապես ընդգծելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերին: Նրա խոսքով` կան գործեր, երբ 3-4 տարի նախնական կալանքի տակ են գտնվում քաղաքացիներ: Ըստ պատգամավորի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Արման Բաբաջանյանը հանդես է եկել մի շարք հարցադրումներով՝ առաջարկելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պարզաբանել, թե արդյոք դրանք կոռուպցիոն երեւույթներ չեն: Պատգամավորի ներկայացրած որոշ տվյալներ առնչվում էին պետական միջոցների փոշիացմանը, մտերիմներին դատաիրավական համակարգում աշխատանքի ընդունելու դեպքերին, թանկարժեք նվերներ ընդունելուն եւ այլն:

Վաղարշակ Հակոբյանն անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծին եւ այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ խորհրդարանում բարձրաձայնած բացասական տեսակետին: Նա կարեւորել է քաղաքային իշխանության՝ աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը՝ գործընկերոջը հորդորելով զերծ մնալ տարաբնույթ մեկնաբանություններից:

Վլադիմիր Վարդանյանը շոշափել է իրավունքի գերակայության հարցը, դատախազության նկատմամբ հանրության վստահության բարձրացման անհրաժեշտությունը: Արդար դատաիրավական համակարգ ունենալու հարցում պատգամավորը չափազանց կարեւոր է համարել դատախազության գործունեությունը, կառույցում պրոֆեսիոնալ եւ ազնիվ աշխատակիցների առկայությունը:

Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր է ուղղել Արթուր Դավթյանին եւ մասնավորապես հետաքրքրվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով ու նրան չկալանավորելու պատճառներով, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի փախուստով, փորձել պարզել ՀՀ գլխավոր դատախազի գործունեության անկախությունը եւ այլն:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե էնֆիաջյանն անդրադարձել է հաղորդման թվային ցուցանիշներին՝ փորձելով պարզել, թե 2018 թվականին որոշ հանցատեսակների աճին ինչն է խթանել: Նա հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր չէր վարչական տուգանքներ կիրառել որոշ հանցատեսակների պարագայում:

Սուրեն Գրիգորյանը մատնանշել է իրավապահ ոլորտի խնդիրները, կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, բանկային գաղտնիքի բացահայտման նախադրյալները, ներկայացրել իր դիտարկումները: Ի պատասխան մի շարք պատգամավորների տեսակետների` նա ընդգծել է, որ պաշտոնների նշանակելիս նոր Հայաստանում հաշվի է առնվում թեկնածուի կենսագրությունը:

Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»-ի անունից խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն անդրադարձել է ներքաղաքական մի շարք իրադարձությունների՝ Երեւանի ավագանու ընտրություններին, քաղաքապետի խոստումներին եւ գործունեությանը: Այս համատեքստում նա խոսել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծից եւ այն այսօր ընդունելու անթույլատրելիությունից՝ նշելով պատճառները:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նրա դիտարկմամբ՝ դատախազության գործունեությունը չպետք է լինի ինքնանպատակ. կառույցը պետք է լինի համակարգաստեղծ, որը պետք է զբաղվի ոչ թե հանցանքի հետեւանքով, այլ կանխի հանցագործությունների իրականացումը: Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք համակարգային կոռուպցիայի վերացումն այս կամ այն կերպ ազդել է քաղաքացիների կենսամակարդակի վրա, եւ արդյոք փոխվել է դատավորների գործունեությունը՝ կապված նրանց անկախության հետ:

Ելույթ ունենալով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից` Վլադիմիր Վարդանյանը խոսել է իրավապահ համակարգի խնդիրներից: Պատգամավորը կարեւորել է դրա նկատմամբ հանրության վստահության ավելացումը, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի բարձրացումն ու արժանապատիվ աշխատավարձերի առկայությունը: Պատգամավորը որոշ գործընկերների հորդորել է զերծ մնալ այլ պետական մարմիննների՝ մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության դաշտ մտնելուց: Այս համատեքստում նա նկատել է, որ Ազգային ժողովը վերադաս մարմին չէ Երեւանի ավագանու նկատմամբ, ուստի այս բարձր ամբիոնը չպետք է օգտագործվի նրա գործունեության դաշտ մտնելու նպատակով:

Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


10.05.2019
Խորհրդարան են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 10-ին խորհրդարան են այցելել Երեւանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին: Ուսանողների հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմ...

10.05.2019
«Ավստրիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը». Գուդրուն Քուգլեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մայիսի 10-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյան...

10.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 12-15-ը ներառյալ Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտ...

10.05.2019
Շուշիում Արցախի Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագ է մատուցվել
Մայիսի 10-ի առավոտյան Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Արցախի իր պաշտոնակցի՝ Աշոտ Ղուլյանի եւ բարձրաստիճան զինվորականության հետ մասնակցել է Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին: ...

10.05.2019
Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ավստրիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, այն կարեւորել է հայ-ավստրիական ավանդական բարեկամակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am