Տպել
10.05.2019
Խորհրդարան են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
1 / 9

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 10-ին խորհրդարան են այցելել Երեւանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին: Ուսանողների հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքի բարելավմանն ուղղված հարցին` պատգամավորը նշել է, որ Երեւան քաղաքում առկա են մի շարք խնդիրներ՝ մասնավորապես աղբահանության, տրանսպորտի, վերելակների հետ կապված:

Էդմոն Մարուքյանը ուսանողներին հորդորել է լավ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ, դառնալ պահանջարկ վայելող մասնագետ:

Պատգամավորը նշել է, որ իրենք` որպես ընդիմադիր խմբակցություն, շարունակելու են պայքարել հանուն բարեկեցիկ Հայաստանի:

Նույն օրը ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել նաեւ Ռուս-հայկական համալսարանի ուսանողներ` «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության եւ ռադիոյի «Sputnik Pro» նախագծի մասնակիցները: Ուսանողներին հանդիպել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը:

Ներկայացնելով խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը` պատգամավորը կարեւորել է կանանց ներգրավվածությունը 7-րդ գումարման Ազգային ժողովում:

Հյուրերն այցելել են Ազգային ժողովի թանգարան:


10.05.2019
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 10-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Խորհրդարանը շարունակել է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկումը: Հիմնական զեկուցող ՀՀ գլխավո...

10.05.2019
«Ավստրիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը». Գուդրուն Քուգլեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մայիսի 10-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյան...

10.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 12-15-ը ներառյալ Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտ...

10.05.2019
Շուշիում Արցախի Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագ է մատուցվել
Մայիսի 10-ի առավոտյան Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Արցախի իր պաշտոնակցի՝ Աշոտ Ղուլյանի եւ բարձրաստիճան զինվորականության հետ մասնակցել է Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին: ...

10.05.2019
Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ավստրիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, այն կարեւորել է հայ-ավստրիական ավանդական բարեկամակա...