Տպել
10.05.2019
«Ավստրիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը». Գուդրուն Քուգլեր
1 / 6

ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մայիսի 10-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը խոսել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, կարեւորել օրենսդիր կառույցների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը, արժեւորել Ավստրիայի խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը:

Խոսելով Եվրամիության անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ Ավստրիայի կողմից փաստաթղթի վավերացումը չի ուշանա:

Զրուցակիցները խոսել են զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից:

Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում Վիկտոր Ենգիբարյանն անհրաժեշտ է համարել Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը:

Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի խոսքով՝ Հայաստանը՝ որպես պատմական, մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր, Ավստրիայի համար կարեւոր գործընկեր է: Գուդրուն Քուգլերը  պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցության զարգացմանը: Նա նշել է, որ Ավստրիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը:

Հայ խորհրդարանականները հյուրերի խնդրանքով ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...