Տպել
10.05.2019
Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ավստրիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, այն կարեւորել է հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը խթանելու առումով: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ Հայաստան-Ավստրիա պատգամավորական բարեկամական խումբն իր հերթին պատրաստ է առաջիկայում առավել խորացված փոխգործակցություն ծավալելու:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո առանձնակի կարեւորվում է խորհրդարանական դիվանագիտության գործիքի կիրառումն արտաքին հարաբերություններում եւ տարբեր ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու հարցում:

Նշելով, որ սա Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի առաջին այցն է Հայաստան՝ Գուդրուն Քուգլերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ կապերի խորացմանն ու զարգացմանը:

Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության կազմում ընդգրկված խորհրդարանական Ռայնհոլդ Լոպատկային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության ընդունման գործում անձնական ներդրման եւ հայ ժողովրդի համար առանցքային նշանակության այդ հարցը տարբեր հարթակներում բարձրաձայնելու համար:

Անդրադարձ է կատարվել փոխայցերի աշխուժացմանը եւ փոխգործակցությանն առավել գործնական բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...