ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 8-ին խորհրդարան էին այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի դպրոցի եւ Երեւանի «Էլիտա» միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին:
Դպրոցականների հետ հանդիպել եւ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Աշակերտները պատգամավորներին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են կրթական ոլորտին, մարզային հեռուստաընկերությունների հեռուստահաղորդումներին: Պատգամավորները սիրով պատասխանել են հարցերին: Խորհրդարանականներն աշակերտներին հորդորել են լավ սովորել, ընտրել մրցունակ մասնագիտություն, քանի որ իրենք են մեր երկրի ապագան: Այնուհետեւ զրույցը շարունակվել է խորհրդարանի նիստերի դահլիճում, երեխաներն այցելել են ԱԺ թանգարան:
Նույն օրը ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ծրագրում ներգրավված հայ եւ գերմանացի ուսանողները, հետեւել ՀՀ Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանին: Նրանց հետ հանդիպել է պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Պատգամավորը հյուրերին մանրամասն ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը եւ օրենսդիր գործունեությունը: Վիկտոր Ենգիբարյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Թավշա հեղափոխությունից հետո մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ազգային Ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին կմեկնի Ստեփանակերտ: ...
Խորհրդարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ մայիսի 8-ին խորհրդարան են այցելել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերաններ: Ֆաշիզմի դեմ պատերազմում իրենց մեծ ներդրումն ունեցած նախկին մարտիկները շրջել են խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին, հետե...
Շարունակվել է ՀՀ ԱԺ նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի առաջարկով պատգամավորները շնորհավորել են քաղաքա...